14 օգոստոսի 2012 - 10:50 AMT
Օլիմպիական խաղերի պաշտոնական դրոշը ժամանել է Ռիո դե Ժանեյրո

Օլիմպիական խաղերի պաշտոնական դրոշը հասցվել է Ռիո դե Ժանեյրո` 2016թ Օլիմպիական խաղերի անցկացման վայր: Քաղքաի քաղաքապետ Էդուարդո Պաիսը դուրս է եկել վայրէջք կատարած ինքնաթիռից` ուրախաությամբ ծածանելով դրոշը:

«Օլիմպիական խաղերի ժամանումը մեր քաղաքի համար փոփոխությունների շրջանի խորհրդանիշ է: Սա Բրազիլիայի համար եզակի հնարավորություն և մեծ տոնի ժամանակահատված է»,-լրագրողների հայտարարել է Պաիսը: