14 օգոստոսի 2012 - 14:15 AMT
Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի միավորված տղամարդկանց հավաքականը հանդես չի գա 2016-ի Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի տղամարդկանց միավորված հավաքականը ելույթ չի ունենա Ռիո դե Ժանեյրոյում 2016-ի Օլիմպիական խաղերում:

Այդ մասին հայտարարել է Անգլիայի ֆուտբոլայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ալեքս Հորին:

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի տղամարդկանց հավաքականը հայտնվել է Օլիմպիական խաղերում 1960-ից:

«Ինչ վերավերբում է տղամարդկանց հավաքականին, ապա նման բան դա հաստատ էլ չի պատահի: Իսկ կանանց թիմի մասին կարող եմ ասել, որ դա նույնպես քիչ հավանական է, բայց նա ավելի մեծ շանսեր ունի, որովհետև Օլիմպիական մրցաշարը ամենահեղինակային մրցությունն է կանանց ֆուտբոլում»,- ասել է Հորին: