14 օգոստոսի 2012 - 11:41 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Օգոստոսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,305,352 ԱՄՆ դոլար 411.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,313,495 ԱՄՆ դոլար 413.59 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրվածվարկերի ծավալը կազմել է 30.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 40.4 մլնԱՄՆ դոլար, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: