ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնության ՀՅԴ արտերկրի երիտասարդական և ուսանողական միությունները այս տարի Հայաստանի 8 շրջաններում 1000-ից ավելի պատանիների համար ճամբարներ ու բանակումներ են կազմակերպվել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը՝ հավելելով, որ ճամբարներն ու բանակումները անցկացվել են Վանաձորում Սյունիքի մարզում, Արցախում, Մարտունի քաղաքում և այլ վայրերում: ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության ներկայացուցիչ Պերճ Թորոսը նշեց, որ իրենց միությունը ճամբար էր կազմակերպել Քաշաթաղի շրջանի Կովսական գյուղում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում , որին մասնակցել են հարակից մի քանի գյուղերի բազմաթիվ երեխաներ ու պատանիներ : Նա նաև նշեց, որ ճամբարի ընթացքում երեխաներին հայրենասիրական երգեր էին սովորեցնում, ինճպես նաև անգլերերի դասեր էին կազմակերպում: Անահիտ Հարությունյանը հավելեց, որ մասնակցությունը ճամբարներին անվճար է եղել .«Բոլոր ծախսերը հոգում են միությունները՝ տարվա ընթացքում այդ նպատակով հավաքած գումարով»: