14 օգոստոսի 2012 - 18:19 AMT
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են Անդրես Ինյեստան, Լիոնել Մեսսին և Կրիշտիանում Ռոնալդուն

ՈւԵՖԱ-ի վարկածով 2011-2012 խաղաշրջանի Եվրոպայի լավագուն ֆուտբոլիստի կոչման համար պայքարելու են 3 թեկնածուներ` Անդրես Ինյեստան, Լիոնել Մեսսին և Կրիշտիանում Ռոնալդուն;

Եզրափակիչ քվեարկությունը կկայանա օգոստոսի 30-ին Մոնակոյում` ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: Մոնակոյում լրագրողները 3 թեկնածուների օգտին քվեարկելու են ուղիղ եթերում` էլեկտրոնային համակարգի միջոցով: 4-րդից 10-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներն արդեն հայտնի են` Անդրեա Պիրլո, Խավի Էրնանդես, Իկեր Կասիլյաս, Դիդյե Դրոգբա, Պետեր Չեխ, Ֆալկաո և Մեսութ Էզիլ: