14 օգոստոսի 2012 - 17:07 AMT
Սիրիայի ղեկավարությունը կործանվել է, հեռուստատեսությամբ հայտարարել է նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը

Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը, ով անցած շաբաթ երկրից փախել էր, հայտարարել է, որ դատապարտում է Բաշար Ասադի կառավարությունը:

Հորդանանի հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում Հիջաբն ասել է, որ Սիրիայի ղեկավարությունը կործանվել է տնտեսական, ռազմական և բարոյական առումով, և հիմա վերահսկում է երկրի տարածքի 30 տոկոսից ոչ ավելին:

Հիջաբի խոսքով, նա մտել է ընդդիմության շարքերը ոչ թե որպես ղեկավար, այլ «որպես հասարակ զինվոր»: