14 օգոստոսի 2012 - 17:41 AMT
Դ.Մեդվեդևը հանձնարարել է արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու ԱԳՆ-ին մշակել «Արմավիայի» կողմից «Սուպերջեթ-100»-ի շահագործման հարցը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է արդյունաբերության և առևտրի նախարարությանը և ԱԳՆ-ին «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ի հետ միասին մինչև սեպտեմբերի 15-ը մշակել «Արմավիա» ավիաընկերության կողմից «Սուպերջեթ-100» ինքնաթիռի շահագործման հարցը:

Համապատասխան հանձնարարական է պարունակվում այսօր կառավարության մամլո ծառայության կողմից հրապարակված արձանագրությունում «Ուղևորների տարածաշրջանային ավիափոխադրումների զարգացման մասին» խորհրդակցության արդյունքում:

«Արմավիան» այդ դասի ինքնաթիռների առաջին շահագործողն է, սակայն մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ «Արմավիան» մտադիր է հրաժարվել առաջին ինքնաթիռի շահագործումից և չի ցանկանում ձեռք բերել երկրորդ «Սուպերջեթ»-ը, ինչպես պլանավորվել է նախկինում: