ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ հանդիպեց «Բազե» 10-րդ համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ: Նախարարը կարևորեց երիտասարդական բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են ռազմահայրենասիրական դաստիարակությանը և նշեց որ «Բազեն» դրանցից մեկն է . «Այս տեսակի միջոցառումները կարևոր են, քանի որ հայ երիտասարդները կարողանում են իրար հետ շփվել և կիսվել գիտելիքներով : Ազգերն իրենց պատմությունը կերտում են ուժով և գիտելիքով »: Նախարարը, պատասխանելով բազեականների հարցերին, խոսեց բանակի, տարածաշրջանային քաղաքականության, Արցախյան ազատամարտի և բազեականերին հուզող այլ հարցերի շուրջ :Վերջում Սեյրան Օհանյանը շրջայց կատարեց ճամբարում և ծանոթացավ բազեականնների առօրյային: