14 օգոստոսի 2012 - 21:00 AMT
«Արմավիայում» հույս ունեն, որ «Մեդվեդևը ճիշտ կկողմնորոշվի «Սուխոյի» հետ կապված հարցերում»

Ինչպես այսօր հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները, Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան», որը դարձել է ռուսական Sukhoi Superjet-100 ինքնաթիռների առաջին գնորդներից, «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» արտադրող-ընկերությանը առաջին ինքնաթիռի դիմաց պարտք է մնացել ավելի քան 4 մլն դոլար:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, «Արմավիայում» հույս և վստահություն են հայտնել այն մասին, որ «Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ճիշտ կկողմնորոշվի տվյալ հրացում»:

Ավելի վաղ Մեդվեդևը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 15-ը մշակել «Արմավիա» ընկերության «Սուպերջեթ-100» ինքնաթիռի շահագործման վերաբերյալ որոշում:

«Սուխոյում» ընդգծել են, որ «Արմավիան» չի վճարել նաև ինքնաթիռի պահեստամասերի և աշխատանքների համար, ինչը նախապես երեշխավորված է եղել:

«Արմավիան» հանդիսանում է այս դասի ինքնաթիռների առաջին շահագործողներից, սակայն մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ «Արմավիան» մտադիր է հրաժարվել 1-ին ինքնաթիռի շահագործումից և ձեռք չի բերելու նաև երկրորդ «Սուպերջեթը», ինչպես ծրագրվում էր նախկինում: