14 օգոստոսի 2012 - 21:34 AMT
Վաշինգտոնը չեղյալ է համարել Սիրիայի նախկին վարչապետ Հիջաբի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ իշախանությունները պատժամիջոցների ցուցակից հանել են Սիրիայի նախկին վարչապետ Ռիհադ Հիջաբին, ով նախորդ շաբաթ ընտանիքի հետ միասին փախել էր Հորդանան` անցնելով ընդդիմության շարքերը:

Այս մասին հաղորդում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտասհմանյան հաշիվների վերահսկողության վարչության պաշտոնական կայքը:

Այսօրվա դրությամբ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ներառված են մոտ 30 սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներ; Նրանց արգելված է մուտքը ԱՄՆ տարածք, իսկ ամերիկյան բանկերում նրանց ակտիվները սառեցված են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: