15 օգոստոսի 2012 - 09:44 AMT
«Ժողովուրդ». ՕԵԿ կայքը 4 ամիս չի թարմացվել

«Ժողովուրդը» գրում է, որ Աժ ընտրություններից հետո փաստացի դադարեցվել է ոչ միայն ՕԵԿ կուսակցության գործունեությունը, այլև վերջինիս կայքէջի: Պարզվում է` այս կայքն ավելի քան 4 ամիս է`չի գործում: Վերջին տեղեկությունը վերաբերում է այս կուսակցության` Աժ ընտրություններից առաջ տարածած նախընտրական ծրագրին: Իսկ ավանդական սոցհարցումը կրում է «Ինչպե՞ս եք գնահատում ՕԵԿ քարոզարշավի մեկնարկ»-ը վերնագիրը: Թերթը նշում է, որ քարոզարշավը թեև վաղուց է ավարտվել, բայց քվեարկությունն այստեղ շարունակվում է, ու քիչ չեն նաև ՕԵԿ-ին «վատ» գնահատական տվածները: