15 օգոստոսի 2012 - 10:42 AMT
Իրանը մասնակցում է Բաշար Ասադի զորքերի մարզմանը, հայտարարել է ԱՄՆ ՊՆ

Իրանն էական դեր է խաղում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պահպանման հարցում, այդ թվում` զբաղվում է նրա զորքորի ռազմական նախապատրաստությամբ: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, հաղորդում է Associated Press-ը:

Լեոն ՊԱնետտան ընդգծել է, որ Իրանը անհաջող որոշում է կայացնում` օգնություն ցուցաբերելով սիրիական ռեժիմին:

«Նրա գործողությունները միայն նպաստում են արյունահեղությանը և դատապարտված ռեժիմի պահպանմանը»,-ընդգծել է նա: