15 օգոստոսի 2012 - 15:24 AMT
Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիի մրցաշարի առաջին շրջանում համառ պայքարում զիջել է Թոմի Հաասին

Գերմանացի թենիսիստ Թոմի Հաասը համառ պայքարում անցել է Ցինցինատիի «Մաստերսի» երկրորդ փուլ: Նա հանդիպել է արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի հետ:

3 ժամ 22 րոպես տևած դրամատիկ պայքարում հաղթանակ է տարել Հաասը`6:7, 7:6, 6:3:

Հաասի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն, ով ազատվել է մեկնարկային ռաունդի խաղերից: