15 օգոստոսի 2012 - 13:40 AMT
Հայ խաղաղապահները մեկնեցին Գերմանիա

116 հայ խաղաղապահներ այսօր մեկնել են Գերմանիա,: Հայկական ստորաբաժանումը երեքշաբաթյա ուսուցում կանցի և սեպտեմբերի 4-ին կվերադառնա Հայաստան

Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում` ՈՒրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով:

Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար: