15 օգոստոսի 2012 - 14:18 AMT
Շվեյցարացի խորհրդարանականները սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը կայցելեն Հայաստան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից և այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը:

Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:

Այնուհետև, զրուցակիցները քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանն անռչվող հարցեր, hաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: