15 օգոստոսի 2012 - 15:18 AMT
Մահացել է նշանավոր ամերիկացի ֆանտաստ Հարի Հարիսոնը

ԱՄՆ-ում մահացել է գրող Հարի Հարիսոնը` տասնյակ գրքերի հեղինակ, որոնք ընթերցել են ֆանտաստիկայի սիրահարները: Գրողի մահը հաստատել է նրա պաշտոնական կայքի վեբմաստեր Մայքլ Քերոլը` էջում տեղադրելով գրողի դիմանկարը: Ֆանտաստը 87 տ էր: Նրա մահվան պատճառը չի հաղորդվում:

Նա հայտնի է որպես գիտական ֆանտաստիկայի ժանրում հայտնի գրքերի հեղինակ` «Մահվան աշխարհ», «Էդեմ» և «Պողպատե առնետ»: