15 օգոստոսի 2012 - 16:23 AMT
Ռուսաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Սիրիայի վերաբերյալ ժնևյան պայմանավորվածությունների սաբոտաժը

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ ԼավրովըՄինսկում մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Սիրիայի վերաբերյալ ժնևյան պայմանավորվածությունների սաբոտաժին:

«Մենք համոզված ենք, որ Ժնևում կատարվածը չպետք է սաբոտաժի ենթարկվի և առաջիկա օրերին կհասնենք հստակ պատասխանի` հաստատում են նրանք այն, ինչի տակ ստորագրել են: Եթե այո, ապա ինչու նրանք կոնկրետ միջոցներ չեն ձեռնարկում այդ պլանը կյանքի կոչելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքով, արևմտյան գործընկերներից ռուսական կողմը հստակ պատասխան է ակնկալում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: