15 օգոստոսի 2012 - 17:56 AMT
Օգոստոսի 15-ին իրականացվեց Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ երկրորդ չվերթը

Ազգային ավիափոխադրողը շարունակում է իր և կանոնավոր և լրացուցիչ չվերթները պատերազմական գոտի: Օգոստոսի 15-ին իրականացվեց Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ երկրորդ չվերթը: Նշված չվերթով մեկնել է հինգ , ժամանել է 104 ուղևոր: Օգոստոսի 13-ին Արմավիայի Երևան-Հալեպ-Երևան կանոնավոր չվերթով մեկնել է 26 ուղևոր,ժամանել՝ 90:

Հատուկ չվերթները երեխաների համար Արմավիա ընկերությունը իրականացնում է կառավարության հետ համատեղ, հաղորդում է «Արմավիայի» լրատվական ծառայությունը: