15 օգոստոսի 2012 - 18:18 AMT
ՖԻԴԵ-ն առաջարկում է 2016թ շախմատի համաշխարհային Օլիմպիադան անցկացնել Բաքվում

Օգոստոսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյուժմինովին:

Ինչպես հաղորդում է apa.az-ը, ՖԻԴԵ-ն առաջարկում է 2016թ շախմատի համաշխարհային Օլիմպիադան անցկացնել Բաքվում: Այս մասին հայտարարել է Իլյուժմինովը:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն է: Իսկ օգոստոսի 27-սեպտեմբերի 10-ը թուրքական Ստամբուլ քաղաքում կկայանա հերթական Օլիմպիադան, որտեղ հանդես կգա նաև Հայաստանի հավաքականը: