16 օգոստոսի 2012 - 11:02 AMT
Իրանում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ

Չորեքշաբթի երեկոյան 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիս-արևմուտքում տեղակայված և երկրաշարժից տուժած Վարազկան քաղաքում, հաղորդում է իրանական Մեհր գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ աշխարհաքաղաքական ծառայությունըստորգետնյա ցնցումներ էր ֆիքսել էր ԱՀար քաղաքից 32 կմ հեռավորության վրա, 14 կմ խորությունում:

Ըստ Iranian Seismological Center, Institute of Geophysics-ի տվյալների, տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը մոտ 5 մագնիտուդ է: Զոհերի և փլուզումների մասին առայժմ չի հաղորդվում:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, նախորդ շաբաթ Իրանում տեղի է ունեցել 6.5 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Իրանը երկիր մոլորակի 10 ամենասեյսմավտանգ շրջաններից է. Այստեղ գրեթե ամեն 10 տարին մեկ տեղի է ունենում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: