16 օգոստոսի 2012 - 11:13 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միացյալ Նահանգները ավելի շատ են ցանկանում սիրիական ճգնաժամի հաղթահարում, քան Ռուսաստանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին մեղադրել է Ռուսաստանին, որ վերջինս խոչընդոտում է սիրիական կարգավորմանը, և հայտարարել է, որ Միացյալ Նահնգները, օգնելով սիրիական ընդդիմությանը, փորձում են մոտեցնել այն օրը, երբ Սիրիայում կդադարի բռնությունը և նախագահ Բաշար Ասադը կլքի իր պաշտոնը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ կերպ Պետդեպարտամենտն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարություններին, որոնցում նա կոչ է արել բոլոր արտաքին խաղացողներին «ճնշում գործադրել բոլոր կողմերի վրա» և դադարել «սադրել, որպեսզի ընդդիմությունը շարունակի զինված պայքարը»: