16 օգոստոսի 2012 - 10:58 AMT
Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքին է վերադարձվել Մարդին քաղաքի հայկական եկեղեցին

Թուրքական մամուլի փոխանցմամբ, Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքին է վերադարձվել Մարդին քաղաքի հայկական եկեղեցին: Սբ. Գևորգը երկար տարիներ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության կողմից օգտագործվել էր որպես պարարտանյութի պահեստ: 2004թ-ին հայկական եկեղեցու ճակատագրի մասին ահազանգել էր ականավոր գրահրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուն: Նույն թվականին իշխանությունները որոշուել են վերանորոգել եկեղեցին, սակայն տարածքում աշխատանքի նշանակված թուրք պահակը հայերի թողած ոսկիները գտնելու հույսով փորել էր եկեղեցու հիմքերը` վնասլով շինությանը: Վերջերս Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են պահակին` եկեղեցին փոխանցելով տեղի հայ կաթոլիկներին: Իսկ հայ համայնքի անդամներին տեղեկացրել են, որ դեմ չեն լինի , եթե Թուրքիայի հայերն իրենց ուժերով նորոգեն եկեղեցին: