26 հունվարի 2005 - 19:38 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԵԼ ԵՆ ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հունվարի 24-ին տեղի ունեցած ԵԽԽՎ նիստում ընդունվել է բանաձեւ` Վրաստանի պարտավորությունների կատարման մասին, որի մի շարք կետեր ուղղակի առնչվում են նաեւ հայաբնակ Ջավախքի որոշ խնդիրներին: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, բանաձեւը, մասնավորապես, պարտավորեցնում է Վրաստանի իշխանություններին մինչեւ 2005 թվականի սեպտեմբերը ստորագրել եւ վավերացնել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան: Հիշեցնենք, որ Վրաստանում լեզվի մասին նոր օրենքը փաստորեն վերացման եզրին է հասցնում մայրենի լեզվով ուսուցմամբ դպրոցները ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Նույն ժամկետներում Վրաստանը պետք է վավերացնի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիան: