16 օգոստոսի 2012 - 14:36 AMT
Հայաստանը և Ֆիլիպինները հաստատում են տնտեսական կապեր

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում հավանություն է տվել Ֆիլիպինների կառավարության հետ համաձայնագիր կնքելու մասին առաջարկին:

Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, Հայաստանը և Ֆիլիպինները կհամագործակցեն տնտեսական, գիտական և տեխնիկական ոլորտներում: «Դա շրջանակային համաձայնագիր է, որը կխթանի երկկողմ տնտեսական կապերը»,- ասել է նա: