16 օգոստոսի 2012 - 14:48 AMT
Զավեն Անդրիասյանը հաջող է մասնակցել ինտերնետային Գրան պրիի կայծակնային մրցաշարում

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կազմակերպած ինտերնետային Գրան պրիի կայծակնային մրցաշարում հաջող է խաղացել նախնական բոլոր փուլերում եւ հասել է մինչև գերեզրափակիչ: Այդտեղ հանդես էին գալիս ութ լավագույն մասնակիցները:

Գերեզրափակչում Անդրիասյանը 1,5:2,5 հաշվով պարտություն է կրել գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինից (Ռուսաստան), որը դարձավ մրցաշարի հաղթող, հաղորդում է armchess.am-ը: