16 օգոստոսի 2012 - 17:08 AMT
ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական ԶՈՒ կողմից ադրբեջանցի զինվորին վիրավորելու մասին տեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվությունն այն մասին, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում Գետաբեկի ուղղությամբ վիրավորվել է ադրբեջանցի զինվոր: «Հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին:

Ինչպես հաղորդում է AZE.az-ը, մեջբերելով Ադրբեջանի ՊՆ-ին, Մուրովդաղում ծառայող զինվոր Ալմազով Օրհան Ալադին օղլուն ոտքին հրազենայինվնասվածք է ստացել: Նրա վիճակը բավարար է: