16 օգոստոսի 2012 - 18:36 AMT
Աֆղանստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի

Աֆղանական հարավ-արևմտյան Նիմրոզ նահագում պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 20-ի, 48 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Երեքշաբթի օրը մահապարտները միաժամանակ մի քանի բազմամարդ վայրերում պայթյուններ են իրականացրել:

Նահանգի նահանգապետը հայտարարել է, որ 2 պայթյունները որոտացել են այն բանից հետո, ինչ ոստիկանությունը կրակ է բացել կասկածյալ մահապարտների վրա: