16 օգոստոսի 2012 - 18:10 AMT
«Ավատար» ֆիլմի գլխավոր դերասանուհին կմարմնավորի ջազ երգչուհի Նինա Սիմոնին

«Ավատար» ֆիլմի գլխավոր դերասանուհին հանդես կգա ջազ երգչուհի Նինա Սիմոնի դերում: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, Զոի Սալդանան կմարմնավորի երգչուհուն Սինտիա Մորտի «Նինա» կենսագրական ֆիլմում: Նինա Սիմոնի մենեջերի` Քլիֆթոն Հենդերսոնի դերում հանդես կգա Դևիդ Օյելոուոն, որը հայտնի է «Սպասուհին» և «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմերից:

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա հոկտեմբերին Լոս Անջելեսում: