16 օգոստոսի 2012 - 20:09 AMT
Եվրոպայի ռաբբիները պահանջում են Apple-ից հեռացնել հակասեմական գիրք ներբեռնելու ծարգիրը

Եվրոպայի ռաբբիները պահանջել են Apple ընկերությունից հեռացնել հակասեմական «Սիոնի իմաստունների արձանագրությունները» գիրքը ներբեռնելու ծարգիրը, «Ինտերֆաքսի» թղթակցին հաղորդել են Ռուսաստանի Հրեական համայնքների ֆեդերացիայում:

Եվրոպայի գլխավոր ռաբբին Պինհաս Գոլդշմիդտը լրագրողների հայտնել էմ որ երեքշաբթի օրը Apple-ի ղեկավարությանը ուղարկվել է պահանջ` սպառողական բազայից գիրքը հեռացնելու վերաբերյալ:

Ըստ նրա, ծրագրից օգտվում են հակասեմական շրջանները` հրեաների նկատմամբ ատելություն տարածելու նպատակով: Apple ընկերությունից մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել: