Եգիպտոսի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնախումբը հրապարակել է զեկույց, որում կոչ է արել իշխանություններին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի հանքավայրերի նկատմամբ իր իրավունքները պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է Newsru.co.il-ը:
Զեկույցում նշվում է, որ երկու երկրների բացառիկ տնտեսական ջրերի սահմանների և այդ ջրերում աշխարհագրական հետախուզության ոլորտում համագործակցության մասին իսրայելական-կիպրոսյան համաձայնագիրը դեմ է եգիպտական շահերին:
Պատգամավորները կասկածում են, որ Shell-ի որոշումը Իսրայելի և Կիպրոսի հետ դավադրության արդյունք է, և պնդում են, որ Եգիպտոսը կարող է հավակնել Իսրայելի «Լևիաթան» և Կիպրոսի «Աֆրոդիտե» հանքավայրերին: