16 օգոստոսի 2012 - 21:36 AMT
ԱՄՆ ՊՆ հերքում է հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ ափերի մոտ ռուսական սուզանավ է հայտնվել

Պենտագոնը հերքել է ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ 971 նախագծի ռուսական ատոմային սուզանավը, որը զինված է հեռահար հրթիռներով, մոտ 1 ամիս առաջ աննկատ լողացել է Մեքսիկական ծոցի ջրերում` ԱՄՆ ափի մոտակայքում:

«Չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված այս տեղեկատվությունը, սակայն այն իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ուենդի Շնայդերի խոսքը հաղորդում է Korrespondent.net-ը:

Նախորդ երեքշաբթի տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ ԱՄՆ ափերի մոտ հայտնվել է ռուսական սուզանավ: Այս նորությունը հրապարակվել էր Washington Free Beacon պարբերականում: