16 օգոստոսի 2012 - 21:15 AMT
ANCA-ն կոչ է անում Օբամային մինչև նախագահության ավարատը գոնե մեկ անգամ «ժամանակ գտնել»` ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ հանդիպելու համար

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ` նրանց հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Չնայած 2008-ին հնչած ` «ԱՄՆ հայերին բոլոր հուզող հարցերի շրջանակում հայ համայնքի հետ ակտիվորեն համագործակցելու» նախընտրական խոստմանը, Օբաման այդպես էլ չկարողացավ հանդիպել համայնքի առաջնորդների հետ:

ANCA նախագահ Քեն Խաչիկյանի` Օբամային ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Ես Ձեզ դիմում եմ խնդրանքով` Ձեր խոստամնը համապաատասխան, ակտիվորեն համագործակցելու հայկական սփյուռքի հետ, հանդիպում կազմակերպելու մեր համայնքի հետ` Հայկական հարցերի շուրջ Ձեր վարչակազմի քաղաքականությունը քննարկելու նպատակով: Ինչպես գիտեք, Ձեր նախագահության առաջին իսկ ամսվանից, ANCA-ն պարբերաբար, պաշտոնապես և հրապարակորեն դիմել է Ձեզ` հայկական համայնքի հետ անձնական շփման մասին խնդրանքներով: Նման հանդիպումները, որոնք առայժմ, ցավոք չեն կայացել, կարող են անհրաժեշտ հարթակ ստեղծել կարծիքների ազատ փոխանակման համար և թույլ կտան Ձեզ անձամբ մեզանից լսել այն հարցերը, որոնք մեր անհանգստությունն ու հիասթափությունն են առաջացնում, ինչպես նաև ապագայի վերաբերյալ մեր հույսերը: Ձեր և հայ համայնքի միջև անմիջական երկխոսության բացակայությունը վնասում է մեր ժողովրդավարությանը և ձեր դիվանագիտությանը»:

Հաշվի առնելով ուշադրության այն մակարդակը, որը Ձեր վարչակազմը տրամադրում է հայկական հարցերին և այն ժամանակահատվածը, որը Դուք տրամադրում եք արտասահմանյան պշատոնական անձանց և տեղական խմբերին, որոնք թշնամական են մեր արժեքների և հայացքների նկատմամբ, այնուամենայնիվ, հուսով ենք, որ Ձեր նախագահությունը չեք ավարտի հայկական համայնքի առաջնորդների հետ գոնե մեկ պաշտոնական հանդիպում չանցկացնելով»: