28 հունվարի 2005 - 18:23 AMT
ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Փետրվարի սկզբին Երեւանում կանցկացվի իրանական մշակույթի տասնօրյակ: Տասնօրյակը նվիրված է Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 26-րդ տարեդարձին: Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իրանական արվեստների սրահի մշտական ցուցադրություն: Միջոցառումներ կանցկացվեն Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանում, Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում: