17 օգոստոսի 2012 - 10:51 AMT
«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը պատգամավորների դեմ երեք բողոք է ստացել

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովն արդեն երեք պատգամավորի վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել:

Ինչպես հայտնի է դարձել «Ժողովուրդ»-ին, հանձնաժողովն օգոստոսի վերջին, ենթադրվում է՝ ամսի 30-ին կամ 31-ին, հրավիրելու է նիստ, եւ այնտեղ էլ քննարկելու են պատգամավորների դեմ ներկայացված դիմումները:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները: «Այս ընթացքում ԱԺ երեք պատգամավորների դեմ երեք բողոք է ներկայացվել»,-ասել է նա, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ որ պատգամավորների դեմ են ներկայացվել դիմումները: