17 օգոստոսի 2012 - 13:25 AMT
Չինաստանն անօրինական է համարում Ճապոնիայի կողմից վիճելի կղզիներում չինացի քաղաքացիների ձերբակալությունը

Պեկինն անօրինական է համարում Դյաոյույդաո կղզիների մոտ ձերբակալված ՉԺՀ քաղաքացիների նկատմամբ ճապոնական իշխանությունների գործողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ճապոնական կողմից ցանկացած միակողմանի նախաձեռնություններ Չինաստանի քաղաքացիների վերաբերյալ անօրինական են և անվավեր»,- ուրբաթ օրը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Գանը 14 չինացի ակտիվիստների ձերբակալության հետ կապված: