17 օգոստոսի 2012 - 12:52 AMT
Ախալցխայի Ռաբաթ ամրոցի տարածքում բացվել է Շառլ Ազնավուրի աստղը

Ախալցխայում Ռաբաթ վերականգնված ամրոցում բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղը: Նա մեծ համերգ է անցկացրել իր պատմական հայրենիքում, որն ավարտվել է հրավառությամբ:

Համերգին ներկա են եղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կնոջ` Սանդրա Ռուլոբսի հետ, ինչպես նաև կառավարության անդամները:

Համերգից հետո նախագահը շանսոնյեի հետ բացել է Շառլ Ազնավուրի անվան աստղը:

Երեկ Ախալցխայում կայացել է վերականգնված Ռաբաթ ամրոցի բացումը: Այն զբաղեցնում է 7 հա տարածք, հաղորդում է Գրուզիա Online-ը: