17 օգոստոսի 2012 - 13:55 AMT
Հալեպի հայաշատ թաղամասերում դարձյալ կրակոցներ են հնչել. մեկ հայ զոհվել է

Հալեպի հայաշատ թաղամասերից մեկում այսօր դարձյալ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է 76-ամյա Ադելինա Խաչերյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը: Նա նաև տեղեկացրեց, որ մեկ այլ վայրում էլ ռումբի պայթյունից վիրավորվել է մեր հայրենակից Մեսրոպ Չինչինյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց և ինչպես տեղեկացնում է Անահիտ Ադամյանը նրա վիճակն այժմ կայուն է: