17 օգոստոսի 2012 - 15:56 AMT
ՀՀ ՊՆ. ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժություններն իրենց ծավալով և բնույթով աննախադեպ կլինեն Հայաստանի համար

ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխազդեցություն 2012» զորավարժություններն իրենց ծավալով և բնույթով աննախադեպ կլինեն Հայաստանի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, «զորավարժություններն առավելագույնս մոտ կլինեն մարտական գործողություններին»:

Նա նշել է, որ զորավարժությունների մասնակիցների համար արդեն կառուցվել է Հայաստանի համար աննախադեպ վրանային ճամբար:

Ինչ վերաբերվում է զինծառայողների և տեխնիկայի կոնկրետ քանակությանը, որոնք կմասնակցեն տարբեր երկրներից, ապա Հովհաննիսյանը խոստացել է, որ առաջիկայում ՊՆ-ն ստույգ տեղեկատվություն կտարածի:

ՀԱՊԿ ԱԱՀՈՒ համատեղ զորավարժությունները տեղի կունենան 2012-ի սեպտեմբերին Հայաստանում:

Զորավարժությունների հիմնական թեման կդառնան երկրների զորքերի միավորված խմբավորման գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման և հակահարձակման անցնելու դեպքում: