17 օգոստոսի 2012 - 18:30 AMT
Ռոբերտ Շտիգլից. Ես պարտության կմատնեմ Արթուր Աբրահամին, քանի որ ֆիզիկապես և տեխնիկապես ավելի լավ եմ պատրաստված

WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, ով օգոստոսի 25-ին Բեռլինում Օ2 արենայում կանցկացնի իր տիտղոսի պաշտպանությունն Արթուր Աբրահամի դեմ, հայտարարել է, որ դա շատ կարևոր մենամարտ է իր կարիերայում և նա կարող է հաղթել մրցակցին: 2009-ին О2 արենայում Աբրահամը հաղթանակ է տարել Ջերմեն Թեյլորի նկատմամբ:

«Աբրահամը կարծում է, որ այդ երեկո արենայում կլինեն նրա երկրպագուները, բայց Մագդեբուրգից իմ շատ երկրպագուներ կժամանեն Բեռլին: Բոլորը գիտեն, որ ես աշխարհի չեմպիոն եմ և շատ լավ բռնցքամարտիկ եմ»,- ասել է Շտիգլիցը:

Բռցքամարտիկը խոստովանել է, որ Աբրահամը լավ բռցքամարտիկ է, բայց նա նաև գիտի իր առավելությունները. «Ես պարտության կմատնեմ Աբրահամին, քանի որ ես ֆիզիկապես և տեխնիկապես ավելի լավ եմ պատրաստված: Ողջ Գերմանիան կտեսնի, որ ես միջին քաշային կարգում լավագույն բռցնքամարտիկն եմ»: