17 օգոստոսի 2012 - 18:28 AMT
Pussy Riot-ի մասնակիցներին դատապարտել են երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում

Մոսկվայի Խամովնիչյան դատարանն ուրբաթ օրը երկու տարվա ազատազրկում է նշանակել Pussy Riot պանկ խմբի երեք անդամներին` նրանց մեղավոր ճանաչելով Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանության մեջ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դատարանի որոշմամբ, Մարիա Ալյոխինան, Նադեժդա Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը պատիժ կկրեն ընդհանուր ռեժիմի գաղութում:

Մարիա Ալյոխինան, Նադեժդա Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը ձերբակալվել են այն բանից հետո, երբ փետրվարի վերջին Փրկչի տաճարում կազմակերպել են «Աստվածամայր, վտարիր Պուտինին» ակցիան: