31 հունվարի 2005 - 19:45 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԵՌԱՆԴՈՒՆ ՊԱՇՏՊԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԳԾՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի ակտիվ լոբբիստ Էլթոն Գալլեգլին նշանակվել է Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի հետ հարաբերությունների ենթակոմիտեի նախագահ: Բացի այդ, հայկական շահերի մեկ այլ պաշտպան կոնգրեսական Իլինա Ռոս-Լեթինենը նշանակվել է Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի գծով ենթակոմիտեի նախագահի պաշտոնում: