31 հունվարի 2005 - 20:44 AMT
ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՔԱՐՎԱՃԱՌ
Անվտանգության գոտու տարածքներում ԵԱՀԿ հատուկ փաստահավաք առաքելության անդամներն այսօր այցելել են Քարվաճառի (Քելբաջարի) շրջան: Նրանք եղել են շրջկենտրոնում եւ մի քանի գյուղերում: Առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել պատահականորեն ընտրված բնակիչների հետ եւ անցկացրել անկետավորում, որի նպատակը նրանց բնակության նախկին վայրերի ճշտումն էր: Վաղն առաքելության անդամները մտադիր են այցելել Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի շրջանները: