Իտալիայում այցելուների համար բացվել է Վազարիի գաղտնի միջանցքը, որը պատկանում է Մեդիչի ընտանիքին:
Այն Ուֆիցի պալացիոյից տանում է Պիտի պալատ` Առնո գետի մյուս կողմը: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, նա անցնում է Ֆլորենցիայի հին մասով` ներառյալ Պոնտե Վեքիո հայտնի կամուրջը:
Մեդիչիներն օգտագործել են գաղտնի միջանցքը քաղաքում արագ տեղաշարժվելու կամ նրա համար, որպեսզի թաքնվեն իրենց ամրոցում: Մեկ կիլոմետրանոց միջանցքը կառուցվել է 1565-ին ճարտարապետ Ջորջո Վազարիի կողմից Կոզիմո դե Մեդիչիի հրամանով:
Միջանցքում հայտնվելն այնքան հեշտ չէ, խմբում տեղերի քանակը սահմանափակ է: Վազարիի միջանցք են թողնում օրական 50 այցելուների: