Պակիստանում` Հյուսիսային Վազիրիստան նահանգում, ամերիկյան անօդաչու թռչող սարքի հրթիռային հարվածի արդյունքում մահացել են վեց հոգի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչների խոսքով, անօդաչու թռչող սարքը երկու հրթիռներ է արձակել Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող օբյեկտի վրա, որտեղ կարող էին թաքնված լինել գրոհայիններ:
Օդային հարվածը ժամանակով համընկել է Ռամադան սրբազան ամսի ավարտի տոնի` Իդ ալ Ադխայի հետ: