31 հունվարի 2005 - 22:30 AMT
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԼՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Հունվարի 30-ին, հանդիպելով ԵԱՀԿ հատուկ առաքելության ներկայացուցիչների հետ, որոնք տարածաշրջան են ժամանել Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու տարածքներում փաստեր հավաքելու նպատակով, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ հակամարտության գոտու իրավիճակի մասին լիարժեք կարծիք կազմելու համար ԵԱՀԿ առաքելությունը կարող էր նաեւ այցելել ներկայումս ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներ: Հիշեցնենք, որ ադրբեջանական ուժերը վերահսկում են ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը, որոնք ադրբեջանական ուժերը գրավել են 1992 թվականի ամռանը` ռուսական բանակի կաշառված գեներալների տրամադրած տեխնիկայի միջոցով: