18 օգոստոսի 2012 - 16:54 AMT
Թեթև շարժիչով ինքնաթիռը, որի մեջ գտնվել է Ֆիլիպինների ՆԳ ղեկավարը, վթարի է ենթարկվել

Թեթև շարժիչով ինքնաթիռը, որի մեջ գտնվել է Ֆիլիպինների ներքին գործերի նախարար Խեսե Ռոբրեդոն, շաբաթ օրը վթարի է ենթարկվել:

Օդաչուն դիսպետչերներին հաղորդել է, որ պատրաստվում է շտապ վայրէջք կատարել, սակայն դա նրան չի հաջողվել` ինքնաթիռն ընկել է ծովը: Ուղևորներից մեկին` Ռոբրեդոյի օգնականին, հաջողվել է փրկվել` դուրս թռչելով ինքնաթիռից: Նախարարի և այլ մարդկանց ճակատագրի մասին առայժմ չի հաղորդվում: