18 օգոստոսի 2012 - 17:11 AMT
Սիրիական ընդդիմության կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացրել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Սիրիական ընդդիմության կողմնակիցներն ուրբաթ լույս շաբաթ օրը բողոքի ակցիա են անցկացրել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որը նախօրեին դարձել է ներկա սիրիական ռեժիմի հակառակորդների հարձակման օբյեկտ, ասվում է ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում:

«Ուշադրության է արժանի այն, որ բրիտանական իշխանությունները չեն խոչընդոտել գիշերվա ժամին աղմկոտ ցույցի անցկացմանը քաղաքի բնակելի շրջանում, թեև դա հակասում է հասարակական կարգի պահպանման ոլորտում տեղի կանոնակարգին»,- ասվում է հաղորդագրությունում: