18 օգոստոսի 2012 - 16:52 AMT
Մատիսի կորած կտավը Վենեսուելայի կանանց կիսամերկ բողոքի ցույցի է մղել

Վենեսուելայի մայրաքաղաքում կիսամերկ բողոքի ցույց է կազմակերպվել հանուն Անրի Մատիսի կորած կտավի վերադարձի: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, մայրաքաղաք Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանի դիմաց կանայք` հագած միայն կարմիր լայն տաբատներ, պահանջում են վերադարձնել ֆրանսիացի ֆովիստի «Կարմիր տաբատով օդալիսկը» կտավը, որը նրանք նմանակում են իրենց տեսքով: 1925թ. ստեղծված նկարը ավելի քան 10 տարի առաջ փոխարինվել է կրկնօրինակով:

«Իմ գլխավոր նպատակն է վերադարձնել բնօրինակը, բայց ես նաև ուզում եմ ուշադրություն դարձնել այն հեգնանքին, որով այսօր գործում է արվեստի շուկան,- ասել է կիսամերկ կանանց լուսանկարած վենեսուելացի արվեստագետ Վիոլետ Բուլը:- Այս սկանդալից հետո Մատիսի կտավի արժեքը կբազմապատկվի»:

Չնայած համարվում է, որ կտավը փոխարինվել է Մայամիում ՀԴԲ գործակալների կողմից, գործողության մանրամասները կամ արդեն ավելի քան 3 միլիոն դոլար արժողությամբ ստեղծագործության գտնվելու հստակ վայրը դեռևս ճշգրտման կարիք ունեն: