18 օգոստոսի 2012 - 18:14 AMT
Լեոնարդո դա Վինչին երկու անգամ պատկերել է իրեն իր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարում

Վերածննդի մեծ հանճար Լեոնարդո դա Վինչին առնվազն երկու անգամ պատկերել է իրենց «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նման ենթադրությամբ հանդես է եկել բրիտանացի արվեստագետ Ռոս Քինգը:

Նա պնդում է, որ Լեոնարդոն պատկերել է իրեն Թովմա առաքյալի կերպարում, երկրորդ կերպարի վերաբերյալ նա համոզված չէ, բայց ենթադրվում է, որ 2-րդ «ինքնադիմանկարը» Քրիստոսի հայելային արտացոլանքն է: