19 օգոստոսի 2012 - 17:57 AMT
Շվեյցարական բանկերը կհամագործակցեն Գերմանիայի հարկային մարմինների հետ

Շվեյցարիան թույլ կտա ԳՖՀ հարկային մարմիններին տեղեկատվություն պահանջել 2011թ սկսած հարկային խախտումների մասին, հաղորդում է ՌԲԿ-ն: Դա թույլ կտա Գերմանիայի իշխանություններին տեղեկատվություն ստանալ այն մասին` ուր են տեղափոխվել գումարները շվեյցարական բանկերից այն բանից հետո, ինչ երկու երկրների միջև հարկային համաձայնություն կստորագրվի:

Նոր փոփոխությունները չեն անդրադառնա արդեն իսկ գոյություն ունեցող հարկային համաձայնագրի վրա: